Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ` ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԻՋՆՈ՞ՐԴ

30/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիվանագիտական աղբյուրներից virtualaz.org-ին, որի հիմնադիր-գլխավոր խմբագրին ադրբեջանական ընդդիմադիր մամուլը կնքել է «լրատվական դաշտում Իլհամ Ալիեւ աշխատակազմի ներդրած», հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բաքվում կլինի օգոստոսի կեսերին»:

Ո՛չ Կրեմլի, ո՛չ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աղբյուրները դա դեռեւս չեն հաստատել, բայց չեն էլ հերքել: Միաժամանակ նույն լրատվամիջոցին «հայտնի է դարձել, որ Պուտինի հետ Բաքվում կլինի նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը»: Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները Նազարբաեւի Բաքու ուղեւորվելու մտադրության մասին գրել էին, բայց` ակնհայտ վերապահումներով:

Երեկ, մինչդեռ, նշվել է հստակ ժամկետ` օգոստոսի 15-ը, որն իրոք «համընկնում է Պուտինի Բաքվում գտնվելու օրվան», եթե, իհարկե, վերջնականապես հաստատվի, որ ՌԴ նախագահը մեկնելու է Ադրբեջան, այն էլ հատկապես «եկող ամսվա կեսին»:

Virtualaz.org-ն, այնինչ, իր տեղեկացվածությանը բոլորովին չի կասկածում: Լրատվամիջոցի «բացահայտմամբ»ՙ Բաքվում բանակցությունների «առանցքային թեման լինելու է էներգետիկ համագործակցության հեռանկարը»:

Այս իմաստով առանձնահատուկ շեշտադրվում է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում կլինեն «Ռոսնեւթ» պետական ընկերության եւ «Լուկօյլ»-ի նախագահներ Իգոր Սեչինը եւ Վագիթ Ալեքպերովը: Վերջինս թեեւ այսպես կոչված «Միլիարդատերերի ակումբի», որը Բաքվում համարում են հակաալիեւյան կառույց, անդամ է, սակայն մի քանի օր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցներին ասել է, որ «նախագահական ընտրություններում պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը» եւ հույս ունի Բաքվում «առանձին հանդիպել նրա հետ»:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «շրջադարձի ակնկալիքի» մասին, ինչպես հայտնի է, սկսեցին խոսել, երբ հուլիսի 3-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը Մոսկվա է հրավիրել Իլհամ Ալիեւին»:

Դրան գրեթե անմիջապես հաջորդեց «Ռոսնեւթ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի ուղեւորությունը Բաքու եւ տետ-ա-տետ հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ, որից հետո ադրբեջանական կողմի ակնկալիքների տոնայնությունը փոխվեց այն իմաստով, որ շրջանառվեց Պուտինի` Ադրբեջան այցելելու մտադրության մասին «տեղեկատվական արտահոսքը»: Բացառված չէ, որ Իգոր Սեչինն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը վերջինիս է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը, ինչի հանդեպ պաշտոնական Բաքուն գտնվել է ընկալունակ:

Եթե իրականությանը մոտ է, որ Պուտինի հետ միաժամանակ Բաքվում է գտնվելու նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ապա թերեւս նա իր վրա է վերցրել առավել սկզբունքային հարցերում կողմերի միջեւ «կապող օղակի» կամ ձեռքբերվելիք պայմանավորվածությունների «երաշխավորի» դերակատարությունը: Բայց առավել հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում` օգոստոսի կեսերին, անոնսավորվել է նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի Բաքվում գտնվելը:

Այսպիսով, եթե տեղեկատվական «արտահոսքերում» գերիշխի իրական պայմանավորվածությունների գործոնը, ապա ստացվում է, որ եկող ամսվա 15-16-ին գրեթե «միաժամանակ Բաքվում կլինեն» Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Աբդուլլա Գյուլը: Ըստ էության, «նախապատրաստվում է ՌԴ- թուրքախոս երկրների միություն գագաթաժողով»:

Իսկ այդպիսի հանդիպում «հերթապահ հարցերի» շուրջը չի կազմակերպվում: Haqqin.az-ը, վերաշարադրելով virtualaz.org-ի` «դիվանագիտական աղբյուրներից հայթայթած» տեղեկությունները, հռետորական հարց է հնչեցրել. «Կհամոզի՞ Ալիեւին Պուտինը»` նկատել տալով, որ «էներգետիկ համագործակցության հեռանկարի անվան տակ, փաստորեն, դրված է Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության խնդիրը»:

Եթե ճիշտ է, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում Վլադիմիր Պուտինին ընկերակցելու է Նուրսուլթան Նազարբաեւը, մի երկրի նախագահ, որը Եվրասիական միության «հենասյուներից մեկի» համարում ունի, ապա թերեւս կարելի է համաձայնել ադրբեջանական լրատվամիջոցի ընդհանրացման հետ:

Ավելի վաղ եվրասիականության ռուսաստանցի գաղափարախոսներից քաղաքագետ Դուգինը vesti.az-ին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ Պուտինը հարցը «հստակ է ձեւակերպելու` կամ, կամ»: Այսինքն` Ադրբեջանը կամ միանում է Եվրասիական միությանը, կամ վերջնականապես հայտարարում, որ արեւմտյան ուղղությունն է նախընտրում:

Իլհամ Ալիեւի վրա ազդելու համար Վլադիմիր Պուտինը ամենահարմար ժամանակն է ընտրել. առջեւում նախագահական ընտրություններ են, իսկ Բաքվում «իրավիճակ փոխելու» Կրեմլի հնարավորություններին ոչ ոք չի կասկածում:

Նախորդ գրառումը

«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՑԽԻՆՎԱԼԻ «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ

Լրահոս

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան

20/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին նա հայտնել  սոցցանցի իր...

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20/07/2026

Հայաստանում առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին ուսումնառության ընթացքում զինվորական...

Ի գիտություն մրցույթից դուրս մնաղցած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունը

20/07/2026

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Հայռտնում են ՀՀ ԿԳՄՍ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական