Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՈՂՈՔՈՐԹՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

31/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Թուրան» գործակալությունը երեկ հանդես է եկել Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեմայով հերթական վերլուծությամբ եւ խնդիրը հանգեցրել շատ առարկայական հարցի. եթե մինչեւ օգոստոսի 19 Պուտինը հրամանագիր ստորագրի Ռուստամ Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին, նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան «Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով ընտրությանը դեմ է, եթե` ոչ, ուրեմն պաշտոնական Բաքուն հասցրել է լրջագույն խոստումներով շահել Մոսկվայի վստահությունը»:

Խոսքն ինչի՞ մասին է` գործակալությունը չի ակնարկել, ոչ էլ ենթադրություններ է արել: Ուշագրավ է, սակայն, որ միաժամանակ Բաքվի լրատվամիջոցները վերաշարադրել են Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի երեկվա դասախոսության որոշ դրույթներ, որ նա կարդացել է Ադրբեջանի ԿԸՀ-ում` «Թափանցիկության ինստիտուտներն ընտրական գործընթացներում եւ ԶԼՄ-ների դերը» թեմայով:

Ըստ այդմՙ իլհամալիեւյան աշխատակազմի պաշտոնյան ասել է, որ «միջազգային կազմակերպությունների կողմից որեւէ երկրում ընտրությունների գնահատման մեթոդաբանությունը մի շարք դեպքերում կիրառում են` ելնելով այլ պետությունների շահերից»: Ալի Հասանովն այնուհետեւ մասնավորեցրել է իր տեսակետը. «Աշխարհում կա մոտ 100 ոչ կառավարական կազմակերպություն, որ ստեղծվել են ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, տարեկան նրանց հատկացվում է մինչեւ 200 մլրդ դոլար: Այդ ֆինանսական միջոցների հատկացման նպատակը հայտնի է միայն Միացյալ Նահանգներին եւ այն երկրներին, որ ենթարկվում են ոչ կառավարական կազմակերպությունների ճնշումներին: Տապալվում են օրինավոր ընտրված նախագահներ, յուրացվում այդ երկրների եկամուտները» (տես http://haqqin.az/news/7946):

Փաստորեն պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ստեղծված, Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների հասցեին, որոնք աշխարհում «տապալում են օրինավոր ընտրված նախագահներ եւ յուրացնում այդ երկրների եկամուտները»: Սա կարելի է համարել ուղղակի մեղադրանք նաեւ ԱՄՆ Կոնգրեսին եւ կառավարությանը:

Հարկ է նկատել, որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսը նախաձեռնել եւ անցկացրել էր լսումներ, որոնց թեման Ադրբեջանում նախագահական ընտրություններն էին: Դրանց մասնակցել եւ ելույթ են ունեցել ընդդիմության մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն երեւույթն ընկալել է իբրեւ Ադրբեջանում «օրինավոր ընտրված նախագահին տապալելուն եւ երկրի եկամուտները յուրացնելուն» միտված նախաձեռնություն:

Հետաքրքրական է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը Վաշինգտոնին քննադատում է Ռուսաստանի նախագահի` Բաքու մեկնելու մասին տեղեկատվության համապատկերի վրա: Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններից որոշ ժամանակ առաջ Ռուսաստանում նույնպես հրատապ էր համարվել օտարերկրյա աղբյուրներից ֆինանասավորվող ոչ կառավարական կազմակերպությունների հարցը: Պետդուման նույնիսկ կատարեց օրենսդրական փոփոխություններ` խստացնելով նման կառույցների գրանցման եւ գործունեության մասին հաշվետվության ընթացակարգերը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում արեւմտյան շրջանակների հովանու ներքո գործող ոչ կառավարական կազմակերպությունները դիտվում են իբրեւ «գունավոր հեղափոխության սադրիչներ»: Նույն բանն, ըստ էության, երեկ հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Կարելի է համարել, որ երրորդ ժամկետով նախագահ «ընտրվելու» հարցում Իլհամ Ալիեւը կարիք ունի արտաքին լուրջ աջակցության:

Նման դեպքերում, սակայն, Արեւմուտքը ցուցաբերում է մեծ զգուշավորություն, որպեսզի չվտանգի ժողովրդավարության ջատագովի իր վարկանիշը: Ռուսաստանը, մինչդեռ, այդ կարգի «մանրուքների» հետ այնքան էլ չի սեթեւեթում: Ուստի Ալի Հասանովի ասածը ոչ այլ ինչ է, քան Իլհամ Ալիեւի անունից շողոքորթություն առ Վլադիմիր Պուտինը, ում, կարելի է վստահաբար ասել, Բաքվում սպասում են վատ քողարկվող անձկությամբ:

Ի՞նչ որոշում կընդունի ՌԴ նախագահը: Կընդունի՞ Բաքվից արվող առաջարկությունները, կկանգնի՞ Իլհամ Ալիեւի կողքին` պարզ կդառնա թերեւս առաջիկա մի քանի օրերին: Բայց ինչպե՞ս կընդունեն Վաշինգտոնում Իլհամ Ալիեւի ուրացումը` ահա ամենագլխավոր հարցը: Չէ՞ որ վերջին տարիներին պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե «Ադրբեջանը վերջնականապես ընտրել է Արեւմուտքի հետ համագործակցությունը խորացնելու ճանապարհը»:

Նախորդ գրառումը

ԳՅՈԶԱԼՅԱՆԸ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՉԱՐՅԱՑ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԱՐՅԱՑ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

Լրահոս

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան

20/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին նա հայտնել  սոցցանցի իր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական