Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է կատարվում «Հայկական կարմիր խաչում». օգտվում են մարդու առողջական վիճակից. «Փաստ»

17/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում «Հայկական կարմիր խաչի» շուրջ։ Մասնավորապես, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար / գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»։

Այս մասին նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Կարմիր Խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահությունը՝ մասնավորաբար նշելով, որ նախագահության փետրվարի 8-ի «պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ»:

Այնուհանդերձ, ինչպես նշված է հայտարարության մեջ, փետրվարի 15-ին «առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլտրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո»: Հենց այս «համագումարում» էլ գործող նախագահ Մխիթար Մնացականյանի փոխարեն նախագահ է «ընտրվել» Աննա Եղիազարյանը:

«Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս ամբողջ գործընթացը Մնացականյանի դեմ կազմակերպվել է այն ժամանակ, երբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում և ֆիզիկապես հնարավորություն չի էլ ունեցել տեղյակ լինել իր դեմ կազմակերպվող դավադրություններից։ Փաստորեն, ստացվում է, որ մարդկանց առողջության համար «պայքարող» որոշ անձինք մարդու առողջական վիճակից օգտվում են հանուն պաշտոնի և դիրքի։

Հավելենք, որ ՀԿԽԸ նախագահությունը նշյալ հայտարարությամբ նաև դիմում է իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր տարբերակներ են մտմտում. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Արցախ վերադառնալու գործընթաց կա՞․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախ վերադառնալու գործընթաց կա՞․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական