Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր տարբերակներ են մտմտում. «Փաստ»

17/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ նշել էինք, որ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, որ հնարավոր չի լինի անհրաժեշտ քանակի «Այո» ապահովել, ուստի իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ հանրաքվեի «շեմը» փոխելու համար:

Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության, «հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Քանի որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ 2021 թ. տվյալների, մոտ 2,6 միլիոն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ապահովել մոտ 650 հազար ձայն, ինչը պարզապես ոչ միայն անիրատեսական է, այլև անհնար:

Բանն այն է, որ Gallup-ի վերջին հարցումներով, մեր քաղաքացիների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ 34,2 %-ի կարծիքով՝ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Մյուս կողմից՝ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը շատ ցածր է. նույն հարցումներով, նրան չի վստահում հարցվածների ավելի քան 66 տոկոսը: Ահա, այս թնջուկն էլ ուզում է լուծել Փաշինյանը:

Հաշվի առնելով, որ «շեմ» սահմանող սահմանադրական նորմը փոփոխության ենթակա է միայն հանրաքվեով, «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը, «լազեյկաներին» զուգահեռ, քննարկում է մեկ այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական ներգրավել թե՛ վարչական ռեսուրսը, թե՛ բոլոր քպականներին:

Բայց այստեղ էլ խնդիր կա. ճիշտ է, ՀՀ Սահմանադրությունում որպես հանրաքվե անցկացնելու արգելք նշվում է միայն ռազմական կամ արտակարգ դրությունը, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում հավելվում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սկզբի համար իշխանություններն ուզում են այս արգելքը վերացնել և համապատասխան փոփոխություն անել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ջանք փորձելու է ներդնել՝ թշնամական երկրի ղեկավարի պահանջը կատարելու և նոր Սահմանադրությունն «անցկացնելու» համար, որն արդեն շատերի կողմից որակվել է որպես հակազգային ու հակապետական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է կատարվում «Հայկական կարմիր խաչում». օգտվում են մարդու առողջական վիճակից. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է կատարվում «Հայկական կարմիր խաչում». օգտվում են մարդու առողջական վիճակից. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական