Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Նավալնու մահվան համար պատասխանատու է Պուտինը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է ռուս ընդդիմադիր առաջնորդ Նավալնիի մահվան համար։

 Independent-ը հայտնում է, որ , Մյունխենում Բլինքենը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը «հետապնդել, թունավորել և ձերբակալել է» մի ակտիվիստի, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ։

«Դրա պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- ընդգծել է Բլինքենը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Նավալնիի մահը սարսափելի լուր է անվանել։

«Ալեքսեյ Նավալնին ամբողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն՝ որպես ռուսական ժողովրդավարության ամենակատաղի պաշտպան»,- ասել է Սունակը: