Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱ Ի՛Մ ԵՐԿԻՐՆ Է, ԻՄ ՀՈՂԸ…

03/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ԱՐԵՎԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Տորոնտո-Երեւան

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, բայց այդ երկար ու ձիգ Գողգոթայի տասնամյակների ճանապարհին` հայի հոգուց, մտքից անբաժան է մնում հիշողությունը: Հիշողություն, որ փոխանցվում է սերնդե սերունդ… Ամեն մի փրկված հայաբեկոր ու նրա սերունդ` իր ճակատագիրն ունեցավ, իր կյանքը կերտեց:

Նրանցից է նաեւ հեռավոր Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող մի համեստ հայուհի, բարեգործ` Արփի Շամլյան-Մերասը, ով իր հայանպաստ աշխատանքը տարավ ամերիկյան այս մայրցամաքի վրա: Հանգամանքների բերումով, Կանադայում ծանոթացա այս հրաշալի հայուհու հետ, ում նկատմամբ մի խոր երախտագիտություն ու ակնածանք զգացի: Անսահման հարգանքի է արժանի նրա 40-ամյա հայանպաստ ու հայապահպան ավանդը, որի մասին հարկ համարեցի գրել:

Նա էլ գաղթի ճամփան անցած իր ընտանիքի ճակատագրի կրողը եղավ, պահեց այն որպես սրբազան մասունք: Ծնվել է Ստամբուլում: Սկզբնական կրթությունը ստացել տեղի թուրքական վարժարաններից մեկում: Ինչը սակայն չի խանգարել նրա հայախոս լինելուն, քանզի տանը միակ լեզուն մայրենին էր:

Վաղ մանկության տարիներին` առանձնապես ուշադրություն չի դարձնում ընտանիքի ներսում հիշվող պատմություններին: Ինքն էր ու իր անհոգ մանկական խաղերը, իսկ շփումը Ստամբուլի իրենց թաղամասի երեխաների հետ` ազգույթուն չէր ճանաչում. խաղում էր բակի հայ, հույն եւ թուրք երեխաների հետ:

Տարիներ անց, Ստամբուլի փողոցներից մեկում, Կիպրոսի դեպքերի ծանր շրջանում` Արփին ականատես է լինում մի դաժան պատկերի, թե ինչպես կատաղած թուրք ամբոխը մի հույն տղամարդու դաժան ծեծի ենթարկելուց հետո, փաթաթում է գորգի մեջ, վրան նավթ լցնում ու այրում… Աչքի առաջ գլորվող այդ պատկերը երբեք պիտի չմոռանար: Այլ կրկին անգամ սթափեցնելով նրան` պետք է հիշեցներ իր ազգային ակունքն ու դառը ճակատագիրը: Այս դիպվածը շրջում է Արփիի ողջ ներաշխարհը, ստիպում լուռ մտորել ու կշռադատումներ անել…: Կայծակի սթափեցնող հարվածի նման` հիշում է մեծ մորից լսած պատմությունները` թուրքերի կատարած վայրագությունների մասին:

…Նրա հոր` Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» հասարակական-քաղաքական օրաթերթի հիմնադիր (արտոնատեր-խմբագրապետ) Սուրեն Շամլյանի գերդաստանից 1915թ. ցեղասպանությանը զոհ էր գնացել 52 անձ: Ժառանգաբար անցած հոգու ցավը` հին վերքի նման պիտի զգացնել տար:

Օրերն անցնում էին… Արփին հասունացած օրիորդ էր արդեն, եւ ընտանիքը լուրջ մտահոգված էր նրա ապագայի հարցով: Պիտի շարունակեր ուսումը: Մեկնում է Բելգիա, հետո` Փարիզ, ուր եւ ընտանիք է կազմում, ու վերջնականապես հաստատվում Տորոնտոյում` աշխատանքի անցնելով մի գրասենյակում եւ կամավորագրվում տեղի հայկական Ս. Երրորդություն եկեղեցուն, ուր համեստորեն ծառայում է 13 տարի, միաժամանակ անբաժան էր ՀՕՄ-ի կանանց կառույցից: Տարիներ, որոնց ընթացքում տնօրենը նկատելով այս խոնարհ հայուհու եւ եկեղեցական դպրոց հաճախող երեխաների փոխադարձ կապվածությունը, անկեղծ սերն ու նվիրումը` Արփիին ուղղորդում է սկսել ինքնուրույն աշխատանք:

Այդպիսով, 1974թ. նա հիմնում է «Արփի» դպրոց-մանկապարտեզը, որտեղ սկզբում հաճախում էին միայն հայ, իսկ հետագայում նաեւ այլազգի երեխաներ: Այս տքնաջան ու նվիրյալ գործի ընթացքում էլ ի հայտ եկավ գործի նկատմամբ տիկին Արփիի ունեցած անսահման համբերատարությունն ու առողջ մտածելակերպը, կազմակերպչական եռանդը, ազնվությունն ու մանկավարժի հմտությունը:

Տիկին Արփիի պատմություններն անվերջ են, եւ բոլորն էլ կապված իր կրթօջախին ու սաներին, հիշողություններ, որոնք հոգու թրթիռով է մտաբերում ու մի անթաքույց հուզմունքով:

Տարիների ընթացքում ավանդույթ էին դարձել կրթօջախում կազմակերպվելիք ամենամյա հանդիսությունները, որոնց ընթացքում հատկապես հուզիչ էր հայ երեխայի շուրթից լսված հայերեն խոսքը, երգն ու պարը: Այս ժամանակ էլ հուզմունքով է մտածել. «Մեկ հայ ձագուկ էլ հայ ոգով կմեծանա, հայ կմնա…»: Այն ջերմությունը, սերն ու հոգատարությունը, որ ամեն մի սան տանում էր այս կրթօջախն ավարտելով` կրում էր հավերժ ու իր հոգու մեջ սրբորեն ամրագրված, որպես պատգամ` «…քո մայր լեզուն չմոռանա՛ս…»: Եվ այս անուշ հուշապատառիկները յուրաքանչուրի մեջ պետք է ապրեր ընդմիշտ` շաղախված հայաշունչ դաստիարակությամբ:

Արփի Մերասն ուներ մեկ սկզբունք` ամեն ջանք ներդնել, որպեսզի ամեն աշակերտ կրթարանն ավարտելուց հետո չկտրվեր` նախ մայր օջախից, չմոռանար մայրենի լեզուն, այնուհետեւ` ստեղծել ամեն անհրաժեշտ պայման, որ նրանք կյանք մտնելով` չկորցնեին կապը մեկմեկու հետ, եւ հնարավորինս թիկունք լինեին իրար, օգնեին, ինչպես ընդունված է համալսարանականների ընկերություններում: Եվ այս ամեն դժվարությունների միջով նա անցնում էր գիտակցաբար, հանուն մի վեհ գաղափարի, որ կոչվում էր հայապահպանություն:

Մի առանձնակի վերաբերմունք ու հոգատարություն ուներ Կանադա տեղափոխված հայ նորաբնակների նկատմամբ, ովքեր ծանոթ չէին երկրին. օգնում էր այդ ընտանիքներին, հնարավորինս իր ուժերի սահմանում ստեղծում պայմաններ, որպեսզի հաղթահարեն ամենօրյա դժվարությունները:

Մի առիթով հիշեց.

– 1978 թվականին առաջին անգամ Հայրենիք եկա… Հուզված էի… Ճակատագիրը ժպտաց ինձ, ու ծանոթացա բարի ու հետաքրքրական, լավ մարդկանց հետ: Ու այդ օրերին ինքս իմ մեջ հաղթահարեցի ներքին վախը, որ ունեի «Սովետ երկրի» նկատմամբ: Շատ վատ լուրեր էինք լսել… Բայց սա` իմ հայրենիքն էր, թեկուզ սովետ երկրի կազմում: Անհնար էր քանդել այդ կապը, որն ի ծնե է յուրաքանչուր հայի մեջ է առ Հայաստան: Հայրենիքս տեսնում էի առաջին անգամ, ու սիրեցի, կապվեցի, հիացա ու հպարտացա: Գիշերները դուրս էի ելնում հյուրանոցից ու քայլում Երեւանի փողոցներով: Արցունքներս լո՜ւռ խեղդելով` հիանում նրա հրաշալիքներով… Ես` Թուրքիայում արգելքներով մեծացած հայս, Եվրոպայի սառը ժողովրդի մեջ ապրածս, աննկարագրելիորեն հուզվում էի` շուրջս լսելով հայերեն խոսք ու զրույցը, զգալով իմ տաք ու ջերմ ժողովրդի ներկայությունը: Ու ես, ինքնախոստովանանքի նման ինձ կիսաշշուկ ասացի. «Սա ի՛մ երկիրն է, իմ հողը…»: Եվ որոշում կայացրեցի, որ պարբերաբար պետք է գամ Հայաստան:

Երբ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակյան երկրաշարժը ցնցեց համայն աշխարհը, օգնության ձեռք մեկնվեց աղետյալ Հայաստանին, դրանից անմասն չմնաց նաեւ տիկին Արփին: Որպես գիտակից, սրտացավ մարդ` Տորոնտոյի հայ համայնքի շրջանակում եւ դրանից դուրս, անմիջապես օգնություն կազմակերպեց, որի կենտրոնը իր մանկապարտեզ-դպրոցն էր: Կրթօջախում հավաքված օգնությունից զատ` իր անձնական միջոցներով կապում է 14 արկղ օգնություն եւ դրանք առանց որեւէ մեկի աջակցության, անձամբ բերում Հայաստան: Երբ հիշում էր այդ մռայլ ու հուզիչ օրերը, նրա աչքերի թախիծն ավելի էր խտանում, ձայնը` դողում… Իր հայրենակիցների ցավը նաեւ իր ցավն էր, նրանց կորուստը` իր կորուստը:

Որոշել էր. դեպի Տորոնտո հետդարձի ճանապարհին մենակ չէր լինելու: Իր իսկ անձնական միջոցով` իր հետ միասին 15 երեխա է վերցնում բուժման նպատակով: Անհրաժեշտ էր վերականգնել նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը: Սա առաջին խումբն էր, որն այնտեղ մնաց 5 ամիս, որին հաջորդեց 14 երեխայից բաղկացած երկրորդ խումբը, որը մնաց 3 ամիս: Անհատ մեկնածներից շատերին պահում էր 6-ից մեկ տարի: Եվ այս երեխաներից շատերի համար նա կնքամայր դարձավ, մկրտվեցին հայկական եկեղեցում ու տարիներ շարունակ պահում են կապը իրենց օգնության ձեռք պարզած Արփի մայրիկի հետ: Թեեւ իր տունն էլ մեծ չէր, սակայն մեծ էր իր ջերմությունն ու սրտի սահմանները, որ բարություն եւ մարդասիրություն է կոչվում:

Ուղիղ մեկ տարի տիկին Արփիի տանը եւ Բոֆոլիոյի վերականգնողական կենտրոնում բուժվում է մի սպիտակցի երեխա` 12-ամյա Հովհաննես Նազարյանը: Նրա անսահման հոգատարությունը այս տղայի նկատմամբ իսկական հայ մոր վարմունք է, ով երբեք տարբերություն չի դնում իր կամ ուրիշի զավակի միջեւ:

Տեւական ժամանակ անց տիկին Արփին մի բարեգործական խմբով կրկին Հայաստանում էր: Մեկնում է աղետի գոտի: Շատ բան էր փոխվել երկրաշարժից հետո: Հասնում են Սպիտակ: Հուզված ու այլայլված նայում է շուրջբոլորը, կարծես փնտրում ինչ-որ մեկի: Շրջում են քաղաքում, եւ դիմավորողների հետ հավաքված խմբի հետ զրույցի ընթացքում, որտեղից որտեղ, հեռվից մի կին ճանաչում է տիկին Արփիին: Բայց ինքն էլ իր աչքերին չի հավատում ու բարձրաձայնում կողքի կանգնած հարեւանուհուն, ու նույն պահին ինքն իրեն հերքում. «Չի՛ կարող նման բան պատահել….»: Այդ նա է, ով հարազատ մոր նման, օտար ափերում` ուղիղ մեկ տարի տարել էր իր զավակի խնամքը:

Նա` Հովհաննես Նազարյանի մայրն էր: Հուզված մոտենում է խմբին:

Երկուսի հուզմունքին ականատես` ներկաներն էլ հուզվում են: Եվ քիչ ժամանակ էր հարկավոր, որպեսզի հայտնվեն Հովհաննեսի տանը, ով արդեն մեծացել էր: Փոքրիկ ու անհարմարավետ տան մեջ, շրջապատված էին հայկական հյուրասիրությամբ, բարիքներով ու ջերմությամբ, որը կազմակերպվել էր ի պատիվ իրեն: Անտեսելով ծանր պայմանները, նյութական դժվարությունը, որ ցույց չտվեցին տանտերերը, ինչն ակնառու էր, հուզիչ էին Արփի Մերասի համար: Սա անկեղծ ուրախության, երախտիքի ու շնորհակալության արտահայտում էր, վերաբերմունք, որը խորապես հուզել էր նաեւ խմբի մյուս անդամներին:

Տարիներ են անցել, դարձել հուշ-հիշողություններ, իսկ տիկին Արփիի սաներից շատերը, ովքեր աշխարհի տարբեր վայրերում են հանգրվանել, մի թանկ ու կարեւոր բան պահել են իրենց հոգու տաքուկ անկյունում` դա այն շունչն ու հայի ոգին է, որ նրանց մեջ առհավետ սերմանել է Արփի Մերասը: Գուցե այս փոքրիկ հիշողությունը կարդալով` նրանցից շատերը կարոտով կհիշեն իրենց սիրելի ուսուցչուհուն, իրենց կրթօջախը եւ ընկերներին:

Այսօր, չնայած իր առաջացած տարիքին, տիկին Արփին` այս փխրուն ու փոքրամարմին, բայց անսահման բարի ոգու տեր հայուհին, անմասն չի մնում կանադահայ գաղութի առօրյայից, նրա հոգսերից ու հաջողություններից: Եվ այս փոքրիկ ակնարկը նրա մասին, որ գրվել է Տորոնտո-Երեւան ճանապարհին, թող հնչի որպես երախտիքի խոսք ու շնորհակալություն նրան ճանաչող ու վաստակը գնահատողների կողմից:

Ինչպես ասում են` Վարձքդ ի կատար…

Նախորդ գրառումը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆԵՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական