Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում վերջերս կուսակրոն քահանա են ձեռնադրվել երեք սարկավագներ, որոնցից մեկըՙ իրանահայ: Սա, ինչպես շաբաթաթերթն է նշում, լավ նորություն է իրանահայ համայնքի համար, որ միշտ դժգոհ է եղել ծագումով ոչ իրանահայ կուսակրոն քահանաներիՙ եկեղեցական ծառայության համար Իրան ուղարկվելու փաստից, ինչը շատերը համարում էին Անթիլիասի կողմից անվստահություն իրենց նկատմամբ: Ձեռնադրվողը Սեբաստիա սարկավագ Ղարախանյանն է, որ վերանվանվել է Տ. Վահրիճ աբեղա: