Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսախցիկները, համացանցն անջատված են. Ադրբեջանում նախագահի ընտրություններ են

Ադրբեջանում նախագահ են ընտրում։

12:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 38,57 տոկոսը. հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը։

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներն ահազանգում են ընտրախախտումների և կրկնաքվեարկության դեպքերի մասին։

Ադրբեջանցի անկախ լրագրողներն ահազանգում են՝ ողջ Բաքվում, բոլոր ընտրատեղամասերում ինտերնետ կապն անջատված է, և խմբագրություններ հնարավոր չէ ոչ միայն տեսանյութեր, այլև ձայնային հաղորդագրություններ ուղարկել։ Համացանցն անջատվել է ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ հարակից թաղամասերում։ Լրագրողների տեղեկություններով՝ անջատվել են նաեւ տեղադրված տեսախցիկները։

 Բաքվի բռնապետն իր ռեպերտուարի մեջ է։