Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտնականների պրպտումները հուսադրող են

Ստեփան Պապիկյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
109
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող եւ մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլեւոլինաթթուն (ԱԼԹ):

ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն, որ ԱԼԹ-ն ընդունակ է կուտակվելու քաղցկեղածին բջիջներում, վերածվելով ֆոտոսենսիբիլազատորի-պրոտոպորֆիրին IX-ի, որն առաջացնում է ակտիվ (սինգլետ) թթվածին տեսանելի լույսով միանվագ ճառագայթման ժամանակ: Այն կիրառում են տարբեր լոկալիզացիայի չարորակ ուռուցքների ֆոտոախտորոշման, ֆոտոդինամիկ թերապիայի, ինչպես նաեւ ոչ քաղցկեղային բնութի մաշկային հիվանդությունների բուժման համար:

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԱԼԹ-ինդուկցված ֆլյուորեսցենցիայի օգտագործման հնարավորությունը չարորակ ուռուցքի տեղային տարածման, ներվիրահատական ախտորոշման, հետագա վերահսկման համար:

ԱԼԹ-ի օգտագործման հեռանկարային կիրառությունը հանգեցրել է աշխարհի շատ երկրներում դրա արտադրության նկատմամբ նկատելի հետաքրքրության:

Ֆոտոսինթեզող բակտերիաների բնական շտամներն ի վիճակի են ԱԼԹ արտազատել սննդամիջավայրում անհրաժեշտ քանակությամբ: Այդ փաստը հաստատվել է նաեւ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված հետազոտություններում:

Կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահեռանկարային Rhodobacter sphaeroides, Rba. capsulatus շտամները կախված աճի պայմաններից, ունակ են սինթեզելու մինչեւ 0,6 գ/լ ԱԼԹ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազայի վերագտնված լուսանկարները բացահայտում են նրա պատմության քիչ հայտնի կողմը

Հաջորդ գրառումը

Մենագրություն նվիրված Հայաստանի էներգետիկ անվտանգությանը 

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Մենագրություն նվիրված Հայաստանի էներգետիկ անվտանգությանը 

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական