Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանը վճռական է՝ ընդլայնելու պատմական և բարեկամական կապերը Հայաստանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ոչ մի դեպքում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները:

Իրանը վճռական է՝ ընդլայնելու պատմական և բարեկամական կապերը Հայաստանի հետ, և որպես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային ուղիները կապող հանգույց՝ Իրանը պատրաստ է օգտագործել իր տնտեսական և գիտական ​​ներուժը՝ ծառայելու տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։

«Օրբելի» վերլուծական կենտրոնում  ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խարազին: