Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գնանք Կոմիտասին հյուր

Այս տարի լրանում է Կոմիտասի 155 ամյակը։

ՅՈՒՆԵՍՅՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տարբեր նախաձեռնություննով նշում է մեր Հանճարի հոբելյանը։

2017 թվականին Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը թանգարանին է նվիրել Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը, որը պատրաստել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանը։

Նա աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, 1968 թվականից սկսել պատրաստել  իր Ուսուցչի Կոստանդնուպոլսի տան աշխատասենյակի մանրակերտը։ Արամ Աստվածատրյանին օգնել է նրա աշակերտը՝ Հենրիկ Սարգսյանը, որն էլ պատմել է, թե ինչպես է իր վարպետը դետալ առ դետալ պատրաստել մանրակերտը՝ հիշողությամբ վերականգնելով Կոմիտասի աշխատասենյակը։

Մանրակերտը մեկ տարի մնացել է Արամ Աստվածատրյանի տանը, հետո՝ տեղափոխվել Հայաստանի կոմպոզիտորների միություն, այնտեղից էլ՝ Կոմիտասի թանգարան։

Եռաչափ մոդելավորմամբ՝ VR ակնոցով, հնարավոր է մուտք գործել Կոմիտասի աշխատասենյակ, շոշափել նրա իրերը, անգամ նվագել նրա դաշնամուրը։

Կարճ ասած՝ հնարավոր է հյուր գնալ Կոմիտասին։

Մանրամասները՝ տեսանյութում