Գյումրիի «Շիրակը» եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» մարզադպրոցի սան Կարեն Հակոբյանի հետ: 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Նախորդ մրցաշրջանում հանդես գալով «Լադա Տոլյատիի» կազմում, ֆուտբոլիստը մասնակցել է 21 խաղի, խփել է 5 գնդակ: Հարկ է նշել, որ Կարեն Հակոբյանն արմատներով Շիրակի մարզից է: Ամենայն հավանականությամբ նա իր նորամուտը կնշի վաղը Գյումրիում «Բանանցի» հետ կայանալիք խաղում: