Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԼՔՎԱԾ ԵՆ ՈՒ ԴԱՏԱՐԿ

24/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Շուտով մեկ տարի կբոլորի, որ կանգ է առել երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը Գյումրի քաղաքում եւ մարզի գյուղական վայրերում: Մասնավորապես Գյումրիում, որտեղ անցյալ տարի ավարտվեց պետության աջակցությամբ իրականացված հերթական նման ծրագրի երկրորդ փուլը, ըստ անօթեւաններին տրված խոստման այս տարի կառուցվելու ու շահագործման էր հանձնվելու եւս 420 բնակարան: Սակայն գարունն ու ամառն էլ արդեն անցան, իսկ շինարարության վերսկսման խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, օրերս հերթական անգամ այցելելով երկու շինհրապարակներ, նույն տխուր վիճակն են արձանագրել. Գյումրու «Մուշ 2-2» թաղամասի հարեւանությամբ գտնվող շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին կատարվել, շինհրապարակն ամայի էր եւ լքված: Իսկ հարեւան Ախուրյանում դեռ անցյալ տարի շինարարության դադարեցման պահից որեւէ նոր բան չէր ավելացել: Այստեղ կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության ներքո են եղել, թեեւ վերջիններս էլ, կենտրոնի տեղեկություններով, արդեն չորս ամիս աշխատավարձ չեն ստացել:

«Շիրակ կենտրոնը» դեռ մայիս ամսին Գյումրու բնակարանաշինության ընթացքի եւ ժամկետների վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որը հարցը վերաուղղել էր կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությանը: Նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի գրության հետ «Շիրակ կենտրոնին» էր ուղարկվել կառուցապատողի պատասխանի պատճենը, որտեղ մասնավորապես նշվում էր, թե ըստ ընկերության ժամանակացույցի Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվող շենքերի շինարարության ավարտը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերին: Ստացվում է, որ շինարարությունը երբ կատարելն արդեն որոշում է ոչ թե կառավարական մարմինը, այլ «Գլենդել հի՞լզ»-ը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՍԱԹՅԱՆԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԸ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱՄ ԵՍ ՔՈ ՎՇՏԵՐԻՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական