Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ պատգամավորներն արաբ գործընկերներին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

16/01/2024
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում:

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը:

Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին:

Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեև տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, սակայն ցնցել է նաև Բաքուն

Հաջորդ գրառումը

Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա ինձ նման տղայի վրա ակտ կգրե՞ն

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործարարների հետ

13/04/2026
Պաշտոնական

Ուղիղ. Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը

10/04/2026
Պաշտոնական

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին. արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը. Միրզոյան

09/04/2026
Հաջորդ գրառումը

Գեներալ-լեյտենանտ մարդ եմ, բա ինձ նման տղայի վրա ակտ կգրե՞ն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական