Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Բաքվի կահույքի արտադրամասի պայթյունից մահացել է նաև Վրաստանի քաղաքացի

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի կահույքի արտադրամասում պայթյունի հետևանքով Վրաստանի  քաղաքացու մահը։ Նա  35 տարեկան  Սարաջ Յուսուբովն է Բոլնիսի շրջանի Նախիդուրի  գյուղից։ Ադրբեջան էր եկել գումար վաստակելու նպատակով։

«Վրաստանի քաղաքացու մահը հաստատվել է. Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 7 մարդ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հաղորդում է 24 տուժածների մասին։