ՀՀ ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը մտադիր է հանդիպել «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների հետ. նախարարը հայտնել է 2023 թվականի արդյունքներով այսօր կայացած մամուլի ասուլիսում։
Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոչ մի ոստիկան չի պատժվել, նախարարը ափսոսանք հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ և ասաց, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, կցանկանար հանդիպել զոհվածների հարազատների հետ, որոնք 2022-ի սեպտեմբերի 21-ին եղել են Եռաբլուրում, երբ տեղի է ունեցել միջադեպը: