ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։
«Չեմ կարծում, որ մենք երբևէ երրորդ համաշխարհային պատերազմի նման վտանգի մեջ ենք եղել, ինչպես հիմա ենք: Եվ ինչպես ասում եմ յուրաքանչյուր ելույթում, ես կանխելու եմ երրորդ համաշխարհային պատերազմը, ես ճանաչում եմ այս բոլոր մարդկանց», – ասել է Թրամփը։
«ԱՄՆ-ը Ջո Բայդենի վարչակազմի օրոք դարձել է թույլ և անարդյունավետ պետություն, որի կարծիքը հաշվի չի առնվում համաշխարհային ասպարեզում։ Բայդենը չափազանց ապաշնորհ է: Միակ բանը, որ նա գիտի, թե ինչպես լավ վարվել, դա ընտրություններում խաբելն է: Դեմոկրատները լավ են կեղծում ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հիանալի են հալածում իրենց քաղաքական հակառակորդներին: Նրանք այլ բան չեն կարող անել», – ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահը։