Բերման է ենթարկվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հունվարի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել, և կար վիրավոր։
Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում կոնֆլիկտի ժամանակ կրակ է բացել ռեստորանում՝ վիրավորելով հյուրերից մեկին, որը արցախցի Հրայր Մնացականյանն է։
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոսն է։