Այս դասագրքերում Հայ եկեղեցին չկա, եկեղեցագիտությունը, մեթոդաբանությունը ներկայացված են սխալ. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Արժեքային համակարգի փոփոխություն է կատարվել։ Սա պարզապես նախերգանքն է, այս դասագրքին հաջորդելու են այլ դասագրքեր. վստահ է Հայր Զաքարիան։
Նա հիշեց, որ երբ Մայր Աթոռը զգուշացնում էր՝ կրթության նոր չափորոշիչներով չենք կարող ազգային ոգով սերունդ դաստիարակել, այդ ձայնն անտեսվում էր։
Ծրագրով նախատեսված եկեղեցական թեմաները դասագրքում չկան, եղածներն էլ սխալ են ներկայացված։
Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ եկեղեցին իր դիտարկումները ուղարկել է ԿԳՄՍՆ-ին, մինչև հիմա որևէ արձագանք չկա, քննարկումներին էլ նրանք չենք մասնակցել։
Նոր հրատարակված դասագրքերը վտանգավոր են նաև Սփյուռքի համար, որովհետև դրանցում խմբագրված է մեր պատմությունը։ Հայկ Նահապետը, Արարատ սարը, Վարդանանք, որոնք հայապահպան նշանակություն ունեն, մեր ինքնությունը մշտարթուն են պահում նաև Սփյուռքում, դասագրքերից հանված են։