Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլը։
«Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում հայրենակիցների շրջանում և արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։
Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին», – ասված է Պուտինի ուղերձում։