Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճոխ ու պաճուճանքներով ենք հոշոտվում

Նաիր Յան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս հոդվածը գրելու համար կապվեցի Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ապրող ընկերներիս հետ՝ պարզելու, թե այնտեղ ամանորյա լուսավորության, տոնածառի, տոնական միջոցառումների վրա որքա՞ն գումար է ծախսվել:

Բոլորը փաստեցին, որ այս տարի ոչ մի նոր բան չի ավելացել, «էկոնոմ-ռեժիմը», որը կիրառվում է 2021-22 թվականներից, շարունակվում է նաեւ այս տարի:

Ամբողջ Դանիայում աղքատության ցուցանիշը 0,2 % է, Կոպենհագենին դրանից թերեւս բաժին էլ չի հասնում: Կոպենհագենի բնակչությունը մոտ 1 միլիոն է: Այս տարի, անցյալ տարվա համնեմատ, քաղաքում ամանորյա լուսավորություն կա. անցյալ տարի ընդհանրապես չկար:

Եվրոպայի ամենահարուստ ու մեծ քաղաքականության, պատերազմների մեջ կարեւոր մասնակցություն  չունեցող Դանիայի քաղաքների ամանորյա լուսավորության, տոնածառերի ծախսերի մասին տեղեկություններ չկան, որովհետեւ նոր բան չի ավելացել, իսկ այն, ինչ կա, նախորդ տարիների կրկնությունն է, ծախսն էլ մեկ անգամ է արվել:

Դանիայի իշխանությունները Ամանորի ժամանակավոր, բայց թանկ պերճանքների փոխարեն, պետբյուջեի գումարը ծախսում են աղքատ, տնանկ, հաշմանդամ քաղաքացիներին արժանապատիվ կյանքով ապահովելու համար:

 ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մայրաքաղաք Ռալիում  վերջին տարիներին նույն տոնածառն է դրվում՝ նույն խաղալիքներով ու լույսերով: Կես միլիոն բնակչություն ունեցող Ռալիում տոնածառին կից տարածքներն օգտագործվում են բիզնես-ծրագրերի համար: Իսկ փողոցների լուսավորությունն ու զարդարանքն իրականացվում են  բացառապես բնակիչների ջանքերով: Ամեն տուն իր շուրջբոլորը լուսավորում է, տոնական տեսք տալիս, ամեն բան արվում է  միայն ու միայն մասնավոր հատվածի ներդրումներով, քաղաքի բյուջեից ոչ մի ցենտ չի ծախսվում:

Նույնը Ռալիի հարեւան Գարներ փոքրիկ քաղաքում է, որտեղի  30 հազար բնակիչներն իրենց ձեռքերով են քաղաքը զարդարում: Այս քաղաքների տոնական զարդարանքի մասին էլ քաղաքապետարանների կայքերում ոչ մի տեղեկություն չկա, որովհետեւ ծախսն արվել է մեկ անգամ եւ վաղուց, եւ միջոցառումները, տոնակատարություններն արվում են բացառապես մասնավոր հատվածի ներդրումներով, որոնք բիզնես-նպատակներով են:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն ամեն տարի 4 միլիոն զբոսաշրջիկ է ունենում: Նախանցյալ տարվանից այդ քաղաքն ամանորյա զարդարանքների 1/3-րդն է միայն օգտագործում, քանի որ դրանք էլելտրաէներգիայի ծախս են պանաջում, իսկ քաղաքային իշխանությունները նպատակահարմար են գտնում իրենց քաղաքացիների հարկերից գոյացող բյուջեն օգտագործել ավելի հասցեական, նպատակային, հիմնախնդիրներ լուծելու, ոչ թե ժամանակավոր հաճույքների համար: Իսկ բուդաբեշտցիները գոհ են դրանից, գոհ են, որ իրենց հարկերը չեն մսխվում, լույսուզանգուլակի վրա չեն վատնվում:

Պրահայի գլխավոր տոնածառի բարձրությունը 25 մետր է: Վաղուց է գնվել: Քաղաքապետարանն ամեն օր տոնածառի վրա ծախսում է  ընդամենը 4 եվրո: Ամանորյա ծախսերը վերջին տարիներին մի քանի անգամ նվազեցրել են, տեղադրվել են հոսանք խնայող լամպեր.  շենքերի լուսավորությունը, Պրահայի փողոցների զարդարանքները կրճատվել են:

Բեռլինում հանրային վայրերի լուսավորությունը նույնպես կրճատվել է, իսկ տոնածառն անպաճույճ է ու համեստ:

Իսկ հրավառության մասին խոսք անգամ լինել չի կարող: Գերմանիան Ավստրիային, Չեխիան Լեհաստանին, Հունգարիան Ռումինիային ոչ մի թիզ հող չի նվիրել կամ հանձնել, գերմանացիները, չեխերը, հունգարացիները չեն բռնագաղթել, 18-20 տարեկան 5000 տղայի չեն զոհաբերել «հանուն ոչնչի», նրանց պետությունները կործանման ու ոչնչացման  վտանգի տակ չեն, նրանք Ադրբեջանի ու Թուրքիայի նման թշնամիներ չունեն, պատերազմից 5 պակաս չեն գտնվում, բայց արի ու տես, որ շատ համեստ են Ամանորը նշում, խնայողություններ են անում, ինչ է թե պետբյուջեի գումարներով «մի ցավի ոտք կոտրեն»:

Իսկ Երեւանում… միայն այս տարի ամանորյա լուսավորության վրա ծախսվել է 202 միլիոն դրամ: Ավելի շատ կծախսվեր, եթե անցյալ տարի 2 միլիոն դոլարից ավելի ծախսած չլինեին:

Ստեփանակերտը ուրվականների քաղաք է հիշեցնում, այնտեղ ադրբեջանցիներն են տոնածառ դնում ու իրենց մուղամներով համեմված տեսանյութեր տարածում:
Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին՝ ուղեկցվելով ճոխ հրավառությամբ, համերգով, արեւն ու աստղերը խամրեցնող ճաճանչներով:

Տոնակատարության գմփոց-դրմբոցները, ճարճատյունները հասան մինչեւ Բաքու, որտեղ գառան մորթու տակ գայլերն Արցախը խժռելուց հետո Երեւանում գայլի մորթու տակ մտած գառների հետ հիմա էլ Հայաստանը հոշոտելու ծրագիրն են հստակեցնում:

Ինչ խոսք՝ ճոխ ու պաճուճանքներով ենք հոշոտվում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը հրացանային կրակի տակ

Հաջորդ գրառումը

Վերաքաղ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Վերաքաղ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական