Բրիտանա-ամերիկյան «Հայերը ժամանակակից եւ վաղ արդի աշխարհում» մատենաշարով լույս է տեսել «Հայ սփյուռքը եւ պետականազուրկ իշխանությունը. հավաքական ինքնությունն անդրազգային 20-րդ դարում» անգլերեն ժողովածուն: Խմբագիրներն են Դալար Շահինյանը, Սոսի Գասպարյանը եւ Ցոլին Նալբանդյանը, որոնք նաեւ ներածության հեղինակներն են: Գիրքը նվիրված է գիտական սփյուռքագիտության հիմնադիր Խաչիկ Թյոլյոլյանին:
Հատորը բաղկացած է ինը գլխից, որոնցում ընդգրկված են հիմնականում նոր սերդնի հետազոտողների հոդվածներ, որոնք են՝ Բորիս Աճեմյանի «Նստակյացների որոնումը. հայ սփյուռքի հայրենիքներ Ադիս Աբեբայի, Երուսաղեմի, Վալանսի եւ Փարիզի միջեւ», Գեղամ Մուղնեցյանի «Հայ տեղահանվածներ. տեղահանությունից մինչեւ սփյուռք», Նարե Գալստյանի «Սփյուռք-Հայրենիք հարաբերությունները վերանայվել են. սիրիահայի գործը Նիդեռլանդներում», Հասմիկ Խալափյանի «Սփյուռքի ինքնության կռումը Եվրոպայի հայ պարբերական մամուլում», Վահե Սահակյանի «Անդրազգային քաղաքականությունը եւ կառավարական ռազմավարությունները հետցեղասպանական հայ սփյուռքի ձեւավորման տարիներին (1920-1930-ական թթ.)», Լիլիթ Քեշիշյանի «Անպարկեշտ հավատարմություն. մշակութային քննադատությունները 20-րդ դարի վերջի սփյուռքահայ գրականության մեջ», Քրիստոֆեր Շեքլյանի «Հայ առաքելական եկեղեցու պատարագային թեման. գաղթի վերջին ալիքները», Սիլվիա Ալաջաջիի «Հնչող հայերենը. Սփյուռքի երաժշտական երեւակայության ուրվագծերը», Կարեն Ջալլաթյանի ««Դեպի Սփյուռք». Վահե Օշականի պոեզիայի կատարողական ուժերը», Թալին Սուճյանի «Հայերը Թուրքիայում. ինքնավար մարդկանցից մինչեւ սփյուռք» եւ Հրակ Փափազյանի «Արդյո՞ք պոլսահայերը սփյուռքահայեր են. բացելով հանրահայտ բանավեճը»: Հատորի վերջաբանների հեղինակներն են Խաչիկ Թյոլյոլյանը եւ Սեպուհ Ասլանեանը:
Ա. Բ.