Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կինը վաճառել է աշխատավայրի թղթերն ու այդ գումարով բնակարան գնել

Սամարայի մասնավոր ընկերություններից մեկի տնտեսվարն աշխատավայրից ավելի քան 24 մլն ռուբլու (ավելի քան 264 հազար դոլար- Ս․Վ․ ) թուղթ է գողացել։ Այս մասին տեղեկացնում է քաղաքի դատախազության լրատվական ծառայությունը։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ աշխատակիցը մեկ տարվա մեջ կարողացել է գողանալ 112 հազար տուփ թուղթ, վաճառել դրանք ու այդ գումարով բնակարան եւ «Mercedes-Benz GLC 200 4MATIC» մակնիշի ավտոմեքենա գնել։

Հնարամիտ կինը, իմանալով, որ իրավապահներն իրեն են փնտրում, արագ եւ շուկայականից էժան գնով վաճառել է թե՛ տունը, թե՛ ավտոմեքենան եւ հեռացել Սամարայից։ Այս պահին նրա նկատմամբ միջազգային  հետախուզում է հայտարարված։

Ս․Վ․