Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ճապոնիայում առաջին անգամ կնոջն ադմիրալի կոչում է շնորհվել

Ճախոնիայի պաշտպանության նախարարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կին զինծառայողին ադմիրալի կոչում է տվել: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ նորաթուխ ադմիրալը  բանակի ռազմածովային ուժերի զինծառայող 57-ամյա Նացուե Կոնդոն է:

Լրատվականները գրում են նաեւ, որ մինչեւ ադմիրալի զինվորական կոչում ստանալը Կոնդոն զբաղեցնում էր Ռամզածովային ինստիտուտի տնօրենի պաշտոնը՝ փոխադմիրալ կոչումով:

«Զինվորական նոր կոչում ստանալուց հետո Նացուե Կոնդոն կստանձնի Ճապոնիայի Ծովափնյա ուժերի պաշտպանության հրամանատարի պաշտոնը»,- հավելում են ԶԼՄ-ները:

Ս.Վ