Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատախազը պահանջեց Չալաբյանին ազատազրկել 1 տարի 11 ամսով

13/12/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու մեկօրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ ընթացող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստին հայտարարեց դատախազը։

Մինչ այդ նա պահանջել էր Ավետիք Չալաբյանին ազատազրկել 2,5 տարով։

Դատավորը հայտարարեց, որ  լրացուցիչ լսումները ավարտված են և գնում են առանձին սենյակ՝ վճիռ կայացնելու։

«Դատավճռի եզրափակիչ մասը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին», – հայտարարեց դատավորը։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի դատավարության ու ազատազրկման մասին «Հայաքվեի» ներկայացուցիչ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն ասել է. «Դատախազը Չալաբյանի համար պահանջեց մեկ տարի 10 ամիս ազատության սահմանափակում՝ միաժամանակ արգելելով հասարակական գործունեությամբ զբաղվել, մասնակցել ցույցերին և կազմակերպել ցույցեր, փաստացի ավելի քաղաքական դատապատիժ հնարավոր չէր ակնկալել, այսինքն` ռեժիմը փորձում էր կեղծված դատավճիռներով արգելել Ավետիք Չալաբյանին քաղաքականությամբ զբաղվել»։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետև  նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևանի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքը չի ուզում, որ Պաղեստին պետություն ստեղծվի. Լավրով

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրապարակել է ադրբեջանական գերությունից ազատված 32 զինվորների անունները

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրապարակել է ադրբեջանական գերությունից ազատված 32 զինվորների անունները

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական