Շախմատի «Սեւանա լիճ-2013» մրցաշարի 2-րդ տուրից հետո Կարեն Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Փաշիկյանը հաղթեց Մարկուս Ռագերին, Գրիգորյանն առավելության հասավ Յուրի Կուզուբովի նկատմամբ:
1,5 միավորով 3-րդ տեղում բելառուս գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոն է, որը պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին: Վերջինս 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ միակն է, որ դեռեւս միավոր չի վաստակել: Դարիուշ Սվիերչի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի, Իվան Պոպովի ու Զավեն Անդրեասյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: