Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Իրանը ողջունում է ձերբակալվածներին ազատ արձակելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ.  այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քենանին։

Նա նշել է, որ Իրանը սա դրական քայլ է համարում.

«Իրանը պատրաստ է նպաստել կայուն խաղաղությանը կովկասյան տարածաշրջանում: Կայուն խաղաղության հասնելը պահանջում է խաղաղության ամրապնդում և տարածաշրջանի երկրների միջև վստահության մթնոլորտ: Մենք հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության: Իրանի Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին՝ հանուն խաղաղության և անվտանգության»։