Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հայաստանը պատրաստ է ամենասեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք է և որևէ միջնորդ ներգրավված չի եղել. Հանրային հեռուստատեսության եթերում   հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա առաջ շարժվելու խնդիրների լուծման ուղղությամբ: Խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Իհարկե, փոքր-ինչ դժվար է թվում, սակայն մենք պատրաստ ենք նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ համաձայնագիր ստորագրել, բայց եթե չի ստացվում, հնարավորինս ամենաշուտ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրել», – ասել է Գրիգորյանը: