Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քերոբյանը թող պատասխանի՝ Հայաստանի էկոնոմիկան պատրաստվո՞ւմ է սնանկացնել, թե՞ ոչ»

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանն ու Ռուսաստանը Մոսկվայում քննարկել են հայկական բեռների տեղափոխումն անխոչընդոտ իրականացնելու հարցը: Սննդամթերքի տեսչական մարմինն օրեր առաջ տեղեկացրել էր, որ կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել վերահսկողական միջոցառումներ եւ բարելավել հաղորդակցությունը: Վերոնշյալ հանդիպմանն անդրադարձել էր նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե կուտակումներից խուսափելու համար պետք է կիրառել բոլոր մեխանիզմները: Նա նաեւ խելամիտ չի համարել տեսակետը, թե խնդիրների իրական պատճառը քաղաքական ճնշումն է: Զախարովայի հետ համակարծիք է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հարցը, ըստ նրա, ոչ թե քաղաքական աստառ ունի, այլ կապված է տնտեսվարողների՝ շուկան չդիվերսիֆիկացնելու հետ:

– Նախարարները, կառավարական կաբինետն ու իշխանական թեւը սովորաբար միշտ մեղավորներ են փնտրում, եւ, փաստորեն, այս անգամ էլ գործարարներն են մեղավոր,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը,- Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է ԵԱՏՄ նույն շուկայում, եւ երկուստեք սերտիֆիկացումները փոխադարձ ընդունելի են: Եվ եթե մեր երկիրն այնպիսի արտադրանք է արտահանում, որի մեջ Ռուսաստանը բակտերիաներ է «գտնում» կամ ստանդարտների անհամաձայնություն հայտնաբերում, ապա պարզ է՝ դրա տակ քաղաքական ենթատեքստ կա: Հայաստանի եւ Ռուսատսանի միջեւ վերջերս բավական լուրջ տարաձայնություններ կան, կողմերը միմյանց մեղադրանքներ են հնչեցնում, եւ Ռուսաստանը փորձում է պատժիչ գործողություններ իրականացնել, ընդ որում՝ նախազգուշացում տալ Հայաստանին, որ ձեր էկոնոմիկան կախված է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ շուկայից, հետեւաբար՝ խելքներդ գլուխներդ հավաքեք:

Լարսը միակ պորտալարն է, որ Հայաստանի տնտեսությունը կապում է արտաքին աշխարհի հետ, եւ այն փակվելու երկու՝ բնական եւ արհեստական պատճառ կա: Բնականը, գիտենք, եղանակի,  աղետների կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հետ է կապված, իսկ եթե սրան գումարում ենք նաեւ արհեստական ու քաղաքական պատճառները, ապա Հայաստանին այդքան էլ լավ օրեր չեն սպասվում:

– Նման ֆորս-մաժորներից խուսափելու համար էր հենց էկոնոմիկայի նախարար Քերոբյանը մատնանշել տնտեսության դիվերսիֆիկացիայի ճանապարհը՝ մանրամասնելով, թե հայ տնտեսվարողներն աչքաթող են անում մեր քթի տակ եղած առավել ազատ ու «խոպան» շուկաները: Հետեւաբար կարիք կա, որ մտածեն ռուսականն այլ շուկաներով փոխարինելու մասին:

– Յուրաքանչյուր ոլորտի ղեկավար, երբ պարտավորություններ ու պարտականություններ է ստանձնել, բայց խնդիրը մեկ ուրիշի վրա է գցում, այդ մարդուն լուրջ ընկալել չեմ կարող: Փաշինյանի իշխանությունը, կառավարման ղեկը ստանձնելու օրվանից սկսած, ամենատարբեր հարցերում մեղքը գցել է նախկինների, հարեւանների, Արեւմուտքի, իսկ հիմա էլ՝ տնտեսավարողների վրա: Բայց նրանք չեն հասկացել մի պարզ բան՝ բոլորին կարող են մեղադրել, բացի՝ գործարարներից, քանի գործարարն այն առանցքն է, որի շուրջը պտտվում են տնտեսական հիմնական գործակիցները. պետությունը հարկեր է հավաքում տնտեսավարողներից, ինչը կազմում է պետական մուտքերի մոտավորապես 98 տոկոսը, տնտեսության իրական հատվածը՝ բնակչությունը, աշխատավարձը ստանում գործարարներից, արտաքին աշխարհի հետ կապը՝ ներմուծումներ, արտահանումներ, ծառայությունների մատուցում, իրականացնում են գործարարները, եւ այլն: Այնպես որ՝ իշխանությունները գալիս-գնում են, բայց գործարարների ստեղծած բարիքները մնայուն են:

– Ըստ օրերս հրապարակված տվյալների, Հայաստանից Ռուսաստան արտահանումները կազմում են արտահանման ընդհանուր ծավալի ուղիղ կեսը՝ 50 տոկոսը: Նախարար Քերոբյանի հայտարարությունը՝ շուկան դիվերսիֆիկացնելու մասին, արդյո՞ք գործարարների անելիքն է:

– Դիվերսիֆիկացիայի մասին մտածող ու դրա մասին բարձրաձայնող անհատները պարտավոր են նախ շուկաները դիվերսիֆիկացնել, ապա նոր դրան միտված քայլերը սկսել: Մենք ականատեսն ենք անմիտ քաղաքականության ու նախարարի՝ ոչ տեղին հայտարարության: Նախ՝ մի հարց այդ նախարարին, որ նախարար դառնալուց առաջ սկզբից գործարար է եղել: Եթե այդքան հեշտ էր շուկա դիվրեսիֆիկացնելը, ապա ինչո՞ւ ինքը չէր դիվերսիֆիկացնում, երկրորդ հարցը՝ ինչո՞ւ սնանկացավ այն ընկերությունը, որը կառավարում էր: Եվ երրորդը՝ արդյոք ՀՀ էկոնոմիկան պատրաստվո՞ւմ է սնանկացնել, թե՞ ոչ: Այս հարցերին պատասխանելուց հետո միայն թող հայ գործարարին խորհուրդ տա:

Զարգացած տնտեսություն ունեցող պետությունները բռնում են գործարարի ձեռքը, նախապես հաշվարկած, թիրախային սուբսիդիաներ ու ֆինանսական միջոցներ է հատկացրել գործարարին, եւ նրանք միասին  գնում են առաջ: Հայաստանում սակայն բիզնես ոլորտի ներկայացուցիչները երբեմն չեն կարողանում հոգալ նույնիսկ սովորական՝ շենք-շինությունների սպասարկման կամ հումք-նյութեր ձեռք բերելու ծախսերը, քանի որ ներդրման եւ շահույթ ստանալու ժամանակը բավական երկար է: Եթե նոր շուկաներ գրավելու հարցում էկոնոմիկայի նախարարի հույսը գործարարներն են, մենք լուրջ, շա՜տ լուրջ խնդիր ունենք:

– Հայաստանն կենսական նշանակության պարենի եւ այլ մթերքի առյուծի բաժինը ներմուծում է Ռուսաստանից: Կառավարական կաբինետում գիտակցո՞ւմ են, թե ի՞նչ կարող է լինել, եթե հանկարծ Ռուսաստանի խելքին փչի «խնդիրներ» գտնել նաեւ ներմուծվող ապրանքների մասով:

– Պատասխանը միանշանակ է՝ ոչ, չեն պատկերացնում, բայց, անկեղծ ասած՝ ներմուծումների համար այդքան էլ չեմ մտահոգվում, քանի որ ի տարբերություն արտահանման՝ ներմուծման շուկան դիվերսիֆիկացնելն ավելի հեշտ է: Ավելի շատ մտածում եմ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության խթանման մասին: Այսինքն՝ ներմուծվող ապրանքների քանակի կրճատումը գուցե ստիպի Հայաստանի կառավարությանը գործարարներին շահագրգռել մեծացնել տեղական արտադրությունը: Հենց այդ նույն պատճառով էր, որ Ռուսաստանը Ղրիմի դեպքերից հետո ստիպված եղավ մի շարք ապրանքներ հենց իր երկրում արտադրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 

Նախորդ գրառումը

Թշնամանքին արմատները

Հաջորդ գրառումը

Երեւանն ու Բաքուն սինքրոն են աշխատում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հերբերտ ֆոն Կարայանի կիսանդրին հեռացվել է իր ղեկավարած Ախենի թատրոնի ճեմասրահից

Please login to join discussion

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական