Հայաստանում ռուսական ալիքների փակման հարցը չի քննարկվում. ճեպազրույցում հայտնեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նրա խոսքով, զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի խախտումների հետ կապված, դեկտեմբերի կեսերին Երեւանում սպասվում են խորհրդակցություններ ռուսական կողմի հետ, ամեն ինչ կախված կլինի խորհրդակցությունների ընթացքից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է խորհրդակցությունների՝ կապված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության պայմանագրի խախտումների հետ։