Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ 4 ՏՈԿՈՍԻՑ ԷԼ ՑԱԾՐ ԿԼԻՆԻ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄՀ պատվիրակության ղեկավարի հայտարարությունը Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ը այցելել է Երեւան, հանդիպումներ ունեցել վարչապետի, ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի, էկոնոմիկայի նախարարի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, տրանսպորտի եւ կապի նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի եւ բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ: Հետո Մարկ Հորթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որը մեզ տրամադրեցին ԱՄՀ հայաստանյան գրասենյակից.

«2012թ. տնտեսության աշխուժացման արագ տեմպը 2013թ. չափավորվում էՙ արտացոլելով արտաքին, այդ թվումՙ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը եւ վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետեւանքով: 2013թ. սպասվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում աստիճանաբար կբարձրանա 5 տոկոսՙ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման եւ պետական, մասնավոր ու օտարերկյա ներդրումների ավելացման վրա:

Պարենային ապրանքների եւ էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից (4+ -1,5 տոկոս) վերեւ: Հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճըՙ 2014թ. վերադառնալով նպատակային միջակայքՙ արտացոլելով գնաճի լավ խարսխված սպասումները եւ ԿԲ-ի կողմից վերջերս (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի բարձրացումը:

2013թ. հավանական է, որ բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինիՙ բյուջեով նախատեսված 2,6 տոկոսի համեմատ: Ակնկալվում է, որ կապահովվեն բյուջեի եկամուտների թիրախները, իսկ ծախսերը կլինեն ավելի ցածր, թեեւ տարվա երկրորդ կիսամյակում ելքերն ավելացել են: Առաքելությունը քննարկել է 2014թ. բյուջեի նախագիծըՙ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածրՙ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը եւ գնահատելով հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարներըՙ լրացուցիչ կապիտալ եւ սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով: ԱՄՀ առաքելությունը ընդգծել է, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության եւ կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի եւ գործազրկության վրա:

Այս տարի արտաքին ճշգրտումն ավելացել է: Վերջինս արտահանման առողջ ընդլայնման արդյունք է, որը գլխավորել են հանքարդյունաբերությունը եւ ագրովերամշակումը, ճկուն մասնավոր տրանսֆերտները եւ ներմուծման համեստ աճը: ԿԲ-ն ամռանը կարողացել է պահուստներ կուտակել եւ սահմանափակել դրամի վրա աճի ուղղությամբ ճնշումները:

Ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ կանխատեսման, 2014-2016 թթ. կնվազիՙ արտացոլելով գազի գների նվազումն ու արտահանման շարունակական աճը, որին օժանդակել են ռուսական շուկայում ձեռքբերումները, կառուցվածքային բարեփոխումները, ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցումը, օդային կապի ընդլայնումը եւ ենթակառուցվածքի բարելավումները:

Կառուցվածքային բարեփոխումները շարունակվել են, եւ ապագա միջոցառումները պետք է նպատակաուղղվեն գործարար միջավայրի, բաց տնտեսության, մրցակցության եւ դիվերսիֆիկացման բարելավմանըՙ միաժամանակ դիմագրավելով կարեւոր ռիսկերի: Հիմնական ոլորտները ներառում են կարգավորման եւ ստուգումների պարզեցումը, ներքին մրցակցությունը, մաքսային վարչարարությունը, բանկային ոլորտի եւ կենսաթոշակային հիմնադրամի վերահսկողությունը, քաղաքացիական ավիացիայի եւ էներգետիկայի ոլորտները: Առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետեւանքների վերաբերյալՙ կապված արտաքին մաքսատուրքերի, առեւտրի եւ ներդրումների հետ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԱԴ. «ՍԻՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական