Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ալիևը գնահատում է Արցախում «իրենց հասցված վնասները»

Մենք աշխատում ենք տարբեր իրավաբանական ընկերությունների հետ՝ պատասխանատվության ենթարկելու այն ընկերություններին, որոնք թալանել են մեր ազգի հարստությունը. հայտարարել է Ալիևը։

«Ազատագրված տարածքներում տիրող իրավիճակն ուսումնասիրում է պետական ​​տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբը։ 

 Ապօրինի տնտեսական գործունեության հետևանքով հասցված բնապահպանական վնասը հաշվարկելու համար գնահատման աշխատանքներ են տարվում յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր տեղանքի, յուրաքանչյուր կետի համար»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Քարվաճառի շրջանում հատվել է գրեթե 60 հազար հեկտար անտառային հողատարածք։

 «Դա արտացոլված է մեր ստացած արբանյակային լուսանկարներում: Մտահոգություններ կան նաև անդրսահմանային գետերի աղտոտվածության վերաբերյալ։ Զանգիլանի շրջանով հոսող Օխչուչայ գետի ջրերն արդեն դեղնել են։ Սա բառացիորեն բնապահպանական աղետ է»,-  Ալիևը: