Քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ նոր հանդիպումը. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Անձամբ ես և Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի ջանքերին՝ դադարեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպումը», – ասել է Ալիևը։