Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Բոտիչելիի կորած համարվող 110 մլնդոլարանոց նկարը գտնվել է

Իտալացի հայտնի նկարիչ Սանդրո Բոտիչելիի «Աստվածամայրը միածնի հետ» նկարը հայտնաբերվել է իտալական Նեապոլյա քաղաքում. գրում է «Guardian»-ն ու հիշեցնում, որ նկարը կորած էր համարվում 20-րդ դարի կեսից։

110 մլն դոլար արժողությամբ նկարը իտալացի մի ընտանիքի մոտ է եղել, որ բնակվում է Սատնա Մարիա լա Կարիտա քաղաքում։ Ընտանիքը պատմել է, որ արվեստի գործն ի սկզբանե իրենց քաղաքի եկեղեցում է եղել, այնուհետեւ ժառանգաբար իրենց է անցել։  «Guardian»-ի տեղեկություններով՝ «Աստվածամայրը միածնի հետ» գլուխգործոցն այժմ վատ վիճակում է գտնվում։

«Կտավը տեղ-տեղ վնասված է։ Մոտ ժամանակներս մասնագետները կսկսեն վերականգնման աշխատանքները, ինչից հետո միայն այն կներկայացվի հանրությանը։ Չի բացառվում, որ նկարը վերադարձվի իտալացի ընտանիքին, որ արդեն մի քանի սերունդ պահում է այն»,- գրում է թերթը։

Ս․Վ․