Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«Հայասաթ-1»-ը դեռ տիեզերքում է

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել. հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին:

Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները 

Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք։ 

Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: