Ռուսաստանն ավելացնում է զինված ուժերում աշխատանքային պայմանագրով աշխատողների եւ ծառայողների թիվը։ Ըստ ՌԴ կառավարության հրապարակած որոշման՝ բանակում ծառայողների եւ աշխատողների թվը կահատի 2 միլիոնի շեմը (2.209.130 ), որից ավելի քան մեկ միլիոնը (1.320.000) զինծառայողներ կլինեն։
«Ստացվում է՝ ռուսական բանակի զինծառայողների թիվը ավելանում է 170 հազարով»,- գրում են ռուսական լրատվամիջոցներն ու հավելում՝ կառավարությունն արդեն հրահանգ է ստացել՝ լրացուցիչ ծախսերի համար պաշտպանության նախարարությանը պետական բյուջեից հավելյալ միջոցներ հատկացնել։
Որոշման մեջ նշվում է, որ ԶՈւ-ում ծառայողների թիվն աստիճանաբար է ավելանալու՝ պայմանագրային զինծառայողների հաշվին։ Ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորների ծառայության երակարաձգում կամ նոր զորահավաք, ըստ վերոնշյալ փաստաթղթի, չի նախատեսվում։
Ս․Վ․