Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Սիմոնյանը թող մտածի, որ բավականին լուրջ մրցակից ունի, և այդ հարցը որոշվել է Ադրբեջանում. Հայկ Նահապետյան

01/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի՝ երեկ կայացած հանդիպումն ավելի շատ կազմակերպակչան բնույթի հանդիպում է եղել, որտեղ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, օրակարգային, աշխատանքային գրաֆիկներ, ժամկետներ և այլն։ Ամենայն հավանականությամբ, երեկվա հանդիպման մեխը սա է եղել, քան առարկայական հարցերի քննարկումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովների վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ 2021 թվականի հունվարի 11-ին։ Սա միակ փաստաթուղթն է, որտեղ վերոնշյալ հանձաժողովների ստեղծման հետ կապված՝ ՌԴ-ն կողմ է։ Նա ձայնի իրավունք ունի և կարող է ազդել որոշումների կայացման վրա։

Այս իրողությունը հաշվի առնելով՝ ամեն ինչ արվեց, որպեսզի սահմանազատման-սահմանագծման և կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքները տորպեդահարվեն։ Եվ երկար ընդմիջումից հետո փոխվարչապետերի երեկվա հանդիպումն այդ հանձնաժողովների աշխատանքների մասով առաջին հանդիպումն էր։ Տեսնենք՝ մոտ ապագայում այս ամենի շուրջ ինչ զարգացումներ կլինեն», -նշեց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, որ չի բացառվում՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի առաջիկա 15 օրվա ընթացքում, Հայկ Նահապետյանն ասաց՝ նման հայտարարություն անելիս խորհրդարանի խոսնակն իրեն մի պահ վարչապետի պարտականությունները կատարող անձ է պատկերացրել։

«Օրենսդիր մարմնի ղեկավարը չի կարող իրազեկ լինել այսպես կոչված խաղաղության պայմանգրի նախապատրաստման գործընթացից։ Սա գործադիրի գործառույթն է, իսկ ԱԺ նախագահը լավագույն դեպքում կարող է գործադիրի ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնել։

Իսկ Ալեն Սիմոնյանը պայմանագրի կնքման թեմայի շուրջ խոսում է այնպես, կարծես ինքն է վարչապետը։ Իհարկե, ներքուստ նա նման ցանկություն ունի և լրագրողների հարցերին ի պատասխան՝ չի դիմանում գայթակղությանը կամ բացառապես տգետ է, որը պակաս հավանական չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Հայկ Նահապետյանի՝ որքան էլ Ալեն Սիմոնյանն իրեն մտովի պատկերացնում է Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ, ինքը կարծում է, որ Փաշինյանի իրավահաջորդի թեկնածուն արդեն իսկ կա։

«Եվ այս հարցը Հայաստանում չի որոշվել, այլ Ադրբեջանում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն է, որն, ի դեպ, լավ տիրապետում է հայերենին։ Երբ Հայաստանն ամբողջովին դառնա այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», Ալիևն այս մարզի մարզպետ երևի թե կնշանակի հենց Շահին Մուստաֆաևին՝ հաշվի առնելով, որ նա հայերի մեջ է ապրել, ծնունդով Տավուշից է և այլն։

Այնպես որ, Ալեն Սիմոնյանը թող մտածի, որ բավականին լուրջ մրցակից ունի։ Իդեպ, ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանի տեղը կլինի այնտեղ, որտեղ ժամանակին նեղության մեջ գտնվում էր Նիկոլ Փաշինյանը»,-ամփոփեց Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 01.12.23

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 01.12.23

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական