Հունգարիան չի աջակցի Ուկրաինային՝ ԵՄ-ին ինտեգրվելուն և նրան ֆինանսական օգնություն տրամադրելուն. ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը` լրագրողների համար ճեպազրույցում խոսելով երկրի կառավարության քաղաքականության մասին։
Նա նշել է, որ ներկայում Բրյուսելում քննարկվում է երկու հարց՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու, ինչպես նաև 2024-2027 թվականների եվրահամայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, որով նախատեսվում է ևս 50 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային։