ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի. նկատել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա պատմել է, որ այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ` տեսակցելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, հասարական գործիչ Նարեկ Մալյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
«Տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը: