Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՔՊ-ականներն այս անգամ Պեկին եւ Մադրիդ են մեկնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանին եւ Արման Եղոյանին գործուղման ուղարկելու մասին որոշումներ է ստորագրել։

Այսպես. Բաբկեն Թունյանն այս օրերին՝ նոյեմբերի 20-26-ը, Չինաստանում է։ Թե ինչ նպատակով է Թունյանը Պեկին մեկնել, որոշման մեջ հստակեցված չէ։ Նշված է միայն, որ դա «աշխատանքային այց» է։

Բաբկեն Թունյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը՝ ճանապարհածախսն ու գիշերավարձը, հոգում է հրավիրող կողմը:

Մեկ այլ ՔՊ-ական՝ Արման Եղոյանը, նոյեմբերի 26-29-ը կմեկնի Իսպանիա՝ Եվրոպական Միության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների համաժողովին (COSAC) մասնակցելու։

Եղոյանի մադրիդյան գործողման բոլոր ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկն ու գիշերավարձը, կատարվելու է ՀՀ բյուջեի հաշվին։

Ս․Վ․