Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ավելի քան 4 մլն դրամի ծածկոցներ՝ ՆԳՆ-ին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն Ներքին գործերի նախարարությանը կհանձնի քաղաքացի Էդրիս Զահրաբիի անունով Հայաստան ներմուծած ծածկոցները։

ՊԵԿում «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով նախորդ ամիս ձեւակերպված 4.239.627 դրամ մաքսային արժեքով ծածկոցները ՆԳ նախարարությանը կանցնեն՝ Արցախից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության բաշխման նպատակով:

ՍՎ