Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ում եւս տարակուսած են՝ ինչո՞ւ է Հայկ Սարգսյանը թիվ հրապարակել

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն օրեր առաջ՝ «Զինծառայության մասին» իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս, որով առաջարկում է հազարավոր տղամարդկանց մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն հայրենիք վերադառնալու եւ քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ (իհարկե՝ պետական վճարի դիմաց), խոսել էր նաեւ բանակի մտահոգիչ իրավիճակից: ՔՊ-ականը հրապարակել էր նաեւ ձեռքի տակ ունեցած թվերը: «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, եւ 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դարձել է 24 հազար»,- ասել էր նա:

Քաղաքացիական հասարակության ներակայցուցիչնրից ու հասարակական գործիչներրից շատերն էին մտահոգություն հայտնել, որ ռազմական գաղտնիք համարվող տեղեկությունը ոչ միայն հրապարկել չէր կարելի, այլ տեղեկությունը բարձրաձայնելու համար պատգամավորը պետք է պատասխանատվության կանչվի:

«Ազգ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նույնպես տարակուսանք հայտնեց. չի հասկանում՝ ի՞նչն է ստիպել Հայկ Սարգսյանին «անկեղծանալ» մինչեւ վերջ. «Ո՞րն էր այդ թվի հրապարակման իմաստը կամ պատճառը, դա իր ներկայացրած նախագծի հետ որեւէ կապ չունի, եւ, այո, այն գաղտնիք պարունակող տեղեկություն է: Որքան որ ես եմ հիշում, նման թվեր երբեք չեն հնչել… Պետք է այդ մարդկանց հարցնել, թե ի՞նչ նպատակով կամ հարց լուծելու համար էին թիվ հրապարակում»:

Հարցն «Ազգ»-ը ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսին ուղղեց, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ռազմական ոլորտի կամ Ազգային ժողովի ոլորտային՝ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Ի պատասխան ՔՊ-ականները նախ խորը հոգոց հանեցին, ապա շարունակեցին. «Մենք էլ չգիտենք՝ ո՞ւմ հետ էր խորհրդակցել կամ ինչո՞ւ էր թիվ բարձրաձայնում: Նրանից դեռ այդ հարցի պատասխանը չենք ստացել»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ֆիզիկոսների գիտական պրպտումները շարունակվում են

Հաջորդ գրառումը

Կոռուպցիայի մեջքը չէ՞ր կոտրվել

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Կոռուպցիայի մեջքը չէ՞ր կոտրվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լուրջ մտահոգություններ ունենք այս պահին ներպետական մակարդակով իրականացվող քննության արդյունավետության մասով՝հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ երկկողմանի պայմանավորվածության համատեքստում պատերազմական...

ԿարդալDetails

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է. Ռոբերտ Ամստերդամ

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական