Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՀՈՒՇ. Գրիգոր Առաքել Մելիքյան (1924-2023)

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ հոկտեմբերի 27-ին, Բեռլինում, 99 տարեկան հասակում վախճանվել է գերմանական թատրոնի հայազգի դերասան, բեմադրիչ, լրագրող, թարգմանիչ եւ արձակագիր Գրիգոր Առաքել Իմանուել Մելիքյանը: Ծնվել է Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում, տիգրանակերտցի հոր (Գրիգոր Մելիքյան) եւ գերմանուհի մոր ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1942-ին հաճախել է Լունիբուրգի մանկավարժական դպրոցը: Երկու տարի ուսանել է Դյուսելդորֆի պետական թատրոնի բարձրագույն դպրոցում՝ աշակերտելով նշանավոր դերասան Գյուստավ Գրյունթքեին: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1949-ին՝ Էդինբուրգի թատերական փառատոնում: 1959-ին կարճ ժամանակով աշխատել է Փարիզի Ազգային թատրոնում, 1957-1960 թթ.՝ Շվեյցարիայում, ներկայացրել նաեւ Վիլյամ Սարոյանի պիեսներից: Եղել է նաեւ Բեռնի ռադիոկայանի ազատ աշխատակից, հոդվածներ գրել հայ թատրոնի, պատմության եւ մշակույթի մասին: 1967-ին հաստատվել է Արեւմտյան Բեռլինում, հաճախել Ազատ համալսարանի դասընթացներին, հիմնադրել «Շթուդիո Դիայգնես» թատերախումբը: 30 տարուց ավելի աշխատել է Բեռլինի «Շիլլեր» թատրոնում, մասնակցել Մայակովսկու «Փայտոջիլ», Հոխվերթերի «Փախստականը», ֆոն Քլայսթի «Փշրված կուժը» եւ այլ պիեսների: Նկարահանվել է մեծ եւ փոքր էկրանների մոտ 40 ֆիլմերում՝ «Շթալնեց. մեկ մեռածն ավել է», «Բենիամին Բլյումխեն», «Սիեռա-Լեոնե», «Արնախումները Հավանայում», «Ռավիոլի», «Միսիս Հարիսը մեկնում է Մոնտե Կառլո», «Կեցցե՜ այն, ինչ զորացնում է», «Խենթության խոլորձներ», «Կաբուչեւսկին տանուլ է տալիս» եւ այլն: Հանդես է եկել նաեւ որպես ձայնագրող դերասան: Հրատարակել է «Գիտե՞ք այս երկիրը» (1990), «Այն ժամանակ, մի ճամպրուկ եւ այլ պատմություններ» (2005) ու այլ գրքեր:

Մելիքյանը գերմաներենից զատ տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն լեզուներին, իսկ հայերեն սովորել է հասուն տարիքում: Ընտրվել է Բեռլինի Հայ գաղութի վարչության անդամ: 2015 թվականին գերմանաթուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքինի հետ վերջինիս «Սպին» կինոնկարի ցուցադրման առթիվ եղել է Վիսբադենի «Կալիգարի» կինոթատրոնում կայացած «Ֆոկուս Արմենիա» միջոցառման պատվավոր հյուր:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանցի կոմպոզիտորի հաջողությունները 2023-ին

Հաջորդ գրառումը

Օգնության ծրագրերը շարունակվում են

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Չիրականացված երազանքն իրականացրած ֆիլմ. «Դավիթի այգին»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական