Կիրակի, 26 Հուլիս, 2026

Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Ռուսաստանի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նոր ղեկավար։

Անդրեյ Սերդյուկովը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատարն է, իսկ 2016 թվականի հոկտեմբերից՝ ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատարը։

Սերդյուկովը 2019 թվականի ապրիլ-սեպտեմբերին ղեկավարել է նաև Սիրիայում ռուսական զորախումբը։

Նշենք, որ Սերդյուկովից առաջ ՀԱՊԿ գլխավոր շտաբը ղեկավարում էր Անատոլի Սիդորովը։