Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռուբինյանն ու Ռուսատմյանը միասին Հռոմ կմեկնեն՝ ՀՀ պետբյուջեի հաշվին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշումամբ՝ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-29-ը Լիխտենշտայն կմեկնի: Վադուցում նա կմասնակցի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստին:

Հաջորդ օրը Վարդանյանը Ֆրանսիա կմեկնի՝ Փարիզում մասնակցելու ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար էլ Իտալիա (Հռոմ) կմեկնեն ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ գործուղումների հետ կապված բոլոր ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկն ու գիշերավարձը կատարվելու է ՀՀ բյուջեի հաշվին: 

Ս.Վ.