Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավագանու նիստերի բոլոր հարցերը պետք է դարձնել զեկուցվող. սա օբյեկտիվորեն ճիշտ պահանջ է. քաղաքագետ

21/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կիսում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» և և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների տեսակետը, որ ավագանու օրակարգի բոլոր հարցերը պետք է դարձնել զեկուցվող։

Նրա խոսքով՝ եթե կառավարության նիստերի օրակարգում չզեկուցվող հարցերի առկայությունը կարելի է ինչ-որ կերպ արդարացնել, ապա Երևանի ավագանու պարագայում դա անընդունելի է։

«Կառավարության օրակարգում կարող են լինել հարցեր, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, ԱԱԾ-ին, և այո՛, իրականում հիմքեր կան, որ դրանք չզեկուցվեն։ Ավագանու պարագայում ես նման բնագավառներ չեմ տեսնում և կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանում ամբողջ գործընթացը պետք է լինի պարզ, և հասարակությունն ու ավագանու բոլոր անդամները պետք է ամեն ինչ տեսնեն։

Այս առումով «Մայր Հայաստան» և և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների մոտեցումն այս հարցում օբյեկտիվորեն ճիշտ է»-, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դավիթ Ստեփանյանը չբացառեց, որ չզեկուցվող հարցերից որոշներն առնչություն ունենան կոռուպցիոն ռիսկերի  հետ, և Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը փորձի չզեկուցվող հարցերի համատեքստում առաջ տանել սեփական օրակարգը։

«Այն, որ նրանք ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի ձայների մեծամասնությամբ դա առաջ տանեն, ակնհայտ է։ Բայց ես հույս ունեմ, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը այս հարցում ողջամիտ դիրք կզբաղեցնի, այլ ոչ թե կդիրքավորվի՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Այս դեպքում, կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող այս հարցն առաջ տանել»,- ասաց քաղաքագետը։

Վերջում Դավիթ Ստեփանյանը կրկին ընդգծեց՝ որպես հասարակության անդամ և երևանցի՝ ինքը լիովին կիսում է ավագանու նիստերը թափանցիկ և չզեկուցվող հարցերից զերծ անցկացնելը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած ավագանու նիստի ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը պահանջել էին օրակարգի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ պարագայում իրենք չեն մասնակցի օրակարգային հարցերի քննարկմանը։

«Կառավարության որդեգրած չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երևանի քաղաքապետարան։ Առհասարակ, բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել», – հայտարարել էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորէն պիտի յառնէ՞ Փիւնիկէն (Լիբանանի անկախութեան 80-ամեակին առթիւ)

Հաջորդ գրառումը

Ամբիոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ամբիոն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական