Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չզեկուցվող հարցերի նախագիծը եկել է գործադիրից. ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների կարծիքը ոչ ոք չի հարցրել. Աբգարյան

21/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ավագանու օրակարգում չզեկուցվող հարցեր ներառելը հակասում է քաղաքապետարանի աշխատանքի թափանցիկությանը , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի դիրքորոշմանը՝ օրակարգի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ պարագայում իրենք չեն մասնակցի օրակարգային հարցերի քննարկմանը։

«Անձամբ ես դեռ վաղուց եմ կարծիք հայտնել՝ այն ժամանակ, երբ ընդունվում էր այդ չարաբաստիկ նախագիծը։ Ես միշտ դեմ եմ արտահայտվել չզեկուցվող հարցերին՝ նշելով, որ մեկ փաթեթով կարող է ծածկադմփոց արվել՝ ինչ հարց ցանկանան՝ ներառեն, և դա չզեկուցվի։ Ամենակարևորն այն է, որ ավագանու անդամն այդ պարագայում զրկվում է տվյալ խնդրի շուրջ հարցեր տալու կամ ելույթ հնչեցնելու հնարավորությունից։ Այդ պարագայում քո քվեն անիմաստ է դառնում։

Մենք գիտենք, որ օրենքով ամրագրված է՝ Երևանի ավագանու նիստերը պետք է հրապարակային լինեն, և դրա համար էլ հենց ուղիղ եթեր է ապահովվում։ Ինքնին պարզ է, որ ուղիղ եթերով պետք է հեռարձակվի ոչ թե ավագանու անդմաների արտաքին տեսքը, այլ նախագծերի ամբողջ բովանդակությունը։ Ինչու. որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն՝ ով ինչ դիրքորոշում ունի, ավագանու յուրաքանչյուր անդամ ինչպես քվեարկեց և այլն»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Երևանի ավագանու անդամը շեշտեց՝ անթույլատրելի է, որ չզեկուցվող հարցերի նախագիծը եկել է գործադիրից. ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կամ անկախ անդամների կարծիքը ոչ ոք չի հարցրել։

«Բերեցին և «Իմ քայլ»-ով նախագիծն անցկացրեցին, ինչն անթույլատրելի է։ Ավագանին ինքը պետք է որոշի իր նիստերի ձևաչափը՝ առավել ևս, որ այս ընտրություններից հետո ունենք զգալի ընդդիմություն։ Պետք է նստենք և հասկանանք՝ որ հարցերը որևէ կերպ չեն կարող  դառնալ չզեկուցվող, օրինակ՝ հողի նշանակության փոփոխության հարցը, որն այս իշխանությունը նախորդ անգամ էլ բերում էր չզեկուցվող ձևաչափով։

Սա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, որովհետև շենքերի շինարարության հարցում ավագանու միակ լծակը հենց հողի նշանակությունը չփոխելն է, եթե դեմ ես, որ այդ շենքը կառուցվի։ Դեպք է եղել, որ բնակիչները հենց Երևանի ավագանու նիստին հետևելով են տեղեկացել, որ հողի նշանակությունը պետք է փոխվի և սոցցանցերում մեզ նշելով՝ գրել էին նման բան չանել, որովհետև դա պուրակ է, որն ուզում են վերածել բնակելի թաղամասի։ Մենք հենց այդ օրը հանել ենք նախագիծը՝ գնալու և բնակիչներին հանդիպելու»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը Երևանի ավագանու օրակարգ նախագիծ է ներկայացնելու, ըստ որի պետք է որոշվի՝ քաղաքացիների համար որևէ հետաքրքրություն չներկայացնող որ խմբի հարցրը կարող են չզեկուցվել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը բյուջեում լրացում է առաջարկում

Հաջորդ գրառումը

Մուսան դատարկ սենյակ չի սիրում, մի՛շտ «Ազգի» գլխին, պարո՛ն Ավետիքյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոս

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաջիևը Բրյուսելում մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և ժխտել, թե Բաքուն օգտագործվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

01/12/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մուսան դատարկ սենյակ չի սիրում, մի՛շտ «Ազգի» գլխին, պարո՛ն Ավետիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական