Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»

05/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սեպտեմբերի 5-ին Նարեկացի արվեստի միությունը նշում է հիմնադրման 9-րդ տարեդարձը: Կոմիտասյան շնչով կողողվի այս տարի միջոցառումների ծրագրերի շարքը: Կոպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին Կոմիտասի ստեղծագործությունները կհնչեն իր ձեռագրերի տառին ու ոգուն հնարավորինս հարազատ բնագրային ճշգրտությամբ` առանց մշակումների, նրա ժառանգությունը` թե կոմպոզիտորական, թե գիտական, կներկայացվի հնարավորինս համակողմանիորեն: Ի դեպ, միջոցառումների ընթացքում կներկայացվի նաեւ Կոմիտասի կյանքը` արխիվային լայնածավալ հավաքածուի ցուցադրմամբ:

Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի տարեդարձները նշել մեր մեծերի հետ. «Որքան մոտենում ենք մեր մեծերին, հասկանում ենք, թե ով ենք: Որքան մոտենում ենք Կոմիտասին, այնքան Աստծուն ենք մոտենում»:

Սեպտեբերի 5-ից 9-ը նախատեսված է անցկացնել փաստագրական ցուցահանդես, համերգաշար, ինչպես նաեւ դասախոսություններ Կոմիտասի մասին:

Ցուցահանդեսը հիմնված կլինի Կոմիտասի մասին պատմող փաստագրական նյութերի վրա. նամակներ, գծանկարներ, լուսանկարներ, խազագրեր եւ նոտագրեր Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հավաքածուից: Ցուցադրության մեծ մասը հանրությանը կներկայացվի առաջին անգամ: Դասախոսությունների ծրագիրը կազմված է այնպես, որ Կոմիտասի գործն ու ստեղծագործությունը ներկայացվի տարբեր տեսանկյուններից: Այսպես Կոմիտասի ստեղծագործության երաժշտական վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Կոմիտասագետ, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի դասախոսությունը Կոմիտասի ժառանգությունը քննության կառնի հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության առավել լայն պատմական շրջանում, իսկ երաժշտագետ Մհեր Նավոյանը կխոսի Կոմիտասի մասին մշակութային հարցերի եւ ինքնության խնդրի համատեքստում:

Համերգային ծրագիրը նույնպես մշակվել է զգուշությամբ եւ այնպես, որ Կոմիտասի ժառանգության հարուստ ներկապնակը հնչի հնարավորինս ամբողջական ժանրային տարողությամբ ներկայացնելով Կոմիտասի թե կոմպոզիտորական ստեղծագործությունները, թե մշակումները: Ու քանի որ համերգը կազմակերպված է Կոմիտասին ավելի խորը ըմբռնելու ցանկությամբ, բոլոր կատարումները կարվեն նրա բնագրերին հնարավորինս հարազատ մեկնաբանություններով:

Սեպտեմբերի 5-ի համերգին կհնչեն Կոմիտասի գեղջկական երգերը, մեներգերը եւ խմբերգերը Անուշ եւ Եվա Ստեփանյանների, Գոհար Մարտիրոսյանի, Վարուժան Մարգարյանի, Ավագ Մարգարյանի (բլուլ), Վաչե Շարաֆյանի (դաշնամուր) եւ «Վեմ« երգչախմբի կատարմամբ, սեպտեմբերի 8-ին կհնչեն հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործությունները «Գեղարդ» երգեցիկ խմբի մեկնությամբ, իսկ սեպտեմբերի 9-ի հանդիսավոր փակման գալահամերգին Կոմիտասի մեներգերը, խմբերգերը եւ դաշնամուրային ստեղծագործությունները կկատարեն Մարգարիտ Շահինյանը, Աննա Մայիլյանը, Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ: Փակման համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է, որ պետական մարմինները նույնպես հակված են աջակցելու, որ Կոմիտասի դերն ավելի մեծանա մեր կյանքում. «Բոլորս մտահոգություն ունենք Կոմիտասով ապրելու, եւ սա գալիս է մի քանի ժամանակավոր երեւույթներից, որոնք անցողիկ են: Դուք նկատի ունեցեք, որ մենք խոսում ենք մի հսկա մոնումենտալ հիմքի մասին, որն ինքնին հայ կոմպոզիտորական դպրոց հասկացություն է: Անհամատեղելի է Կոմիտասին համեմատել օրվա անցողիկ հաճույքների հետ: Կոմիտասի ստեղծագործություններն այսօր քարոզչության կարիք ունեն, սակայն, մյուս կողմից, ունենք նաեւ մի շարք նվիրյալներ, որոնք հենց այդ գործով էլ զբաղվում են»:

Մանսուրյանն ուրախությամբ նշում է նաեւ, որ Նարեկացի արվեստի միությունը ծանր ու լուրջ անունների շուրջ ստեղծում է տոնական մթնոլորտ, որը ողջունելի է. «Ուրախ եմ նշել, որ այս միությունը միշտ պատրաստակամ է օգնելու ստեղծագործող մարդկանց եւ այստեղ միշտ լուսավոր տրամադրություն է»:

Նարեկացի արվեստի միության գործունեությունը իրականացվում է անվճար հիմունքներով եւ ազատ է անցկացվող բոլոր միջոցառումների մուտքը: Միությունը միշտ կանգնած է ստեղծագործող մարդկանց կողքին եւ ուժերի ներածին չափով աջակցում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԴԱՆԱԿ

Հաջորդ գրառումը

ՉԵԽԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԵԽԵՐԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական