Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար. Սեյրան Օհանյան

Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ: Դեռ ավելին, Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցագործ քաղաքականության արդյունքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Արցախը  հայաթափվել է եւ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների:

Երկրորդ. Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար:

Այս ուղղությամբ հիմնական քայլեր ձեռնարկողները Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են: Եթե հակամարտությունն ավարտված չէ, եւ Արցախը որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում, գոյություն ունի, դա նշանակում է միջազգային կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի:

Այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, որոշակի հապաղում: Իսկ ՀՀ իշխանությունները, տեսնում ենք, որ այս հարցից, գոնե Արցախի պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ հրաժարվել են: Իրենց համար Արցախի էջը փակված է, միայն զբաղվում են հումանիտար եւ սոցիալական խնդիրներով. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյան: