Վերջինս այն կերտեց 2020-ին՝ թիկունքում ունենալով՝ Թուրքիայի, իր, իսլամիստ վարձկանների, ապա 2022-23-ին՝ դրանց գումարվեց Ռուսաստանի աջակցությունը: Ադրբեջանն իր հաղթանակը ներկայացնում է՝ որպես արդարության, միջազգային իրավունքի վերականգնման օր: Եթե արտոնում են, կամ դեռ արտոնում են թաղել միջազգային իրավունքը, ինչո՞ւ չանի… Ամերիկայում գործող «Ադրբեջանի հրեաների համագումարը» նոյեմբերի 8-ին հայկական Շուշին գրավելու Ադրբեջանի հաղթանակի առթիվ մի տեսանյութ է հրապարակել՝ հիշատակելով 1992-ի մայիսի 8-ին Շուշիում զոհված հրեա, Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Աղարունովին: Միակ հրեան է, որի անունն անընդհատ շրջանառում էր Բաքուն, բայց այժմ վախ ունի իսլամական աշխարհից եւ նախկինում ԱՄՆ-ում, այժմ Բեռլինում պաշտոնավարող իր դեսպանի միջոցով հուշում է, որ հրեաները նրա մասին հիշեցնեն: Բաքուն երկու ոտքով է թակարդն ընկնելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ